Մատչելիության հղումներ

Հայաստանի դեսպանը հավատարմագրերն է հանձնել ԱՄՆ նախագահին


Լուսանկարը՝ Հայաստանի արտգործնախարարության

Լուսանկարը՝ Հայաստանի արտգործնախարարության

ԱՄՆ-ում Հայաստանի նորանշանակ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը հունվարի 28-ին իր հավատարմագրերն է հանձնել Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ Օբաման շնորհավորել է Հովհաննիսյանին հավատարմագրման կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ դեսպանի փորձառությունները օգտակար կլինեն հայ-ամերիկյան հարաբերությունների ներկա փուլում երկու պետությունների բարեկամությունը է՛լ ավելի խորացնելու և ընդլայնելու առումով:

Գրիգոր Հովհաննիսյանը փոխանցել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ողջույններն ու ջերմ բարեմաղթանքները: Նա նաև նշել է, որ Սերժ Սարգսյանը ներկա կգտնվի այս տարի Վաշինգտոնում անցկացվող Միջուկային անվտանգության գագաթնաժողովին, ինչի համար Բարաք Օբաման հայտնել է իր երախտագիտությունը՝ միաժամանակ բարձր գնահատելով Հայաստանի հանձնառությունը միջուկային անվտանգության այս նախաձեռնությանը:

Իր ուղերձում Միացյալ Նահանգների նախագահը նշել է, որ 2015 թվականին Հայաստանում ԱՄՆ ներդրումների ծավալի պատմական մակարդակի բարձրացումը միայն սկիզբն է մեծածավալ առևտրային ու ներդրումային կապերի, որոնք առանցքային նշանակություն ունեն ինչպես Հայաստանի, տարածաշրջանի համար, այնպես էլ՝ դրանից դուրս:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG