Մատչելիության հղումներ

ՀԱՊԿ միացյալ շտաբի պետը հանդիպել է Հայաստանի ՊՆ ղեկավարության հետ


Լուսանկարը՝ Պաշտպանության նախարարության
Լուսանկարը՝ Պաշտպանության նախարարության

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը և պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն այսօր ընդունել են ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի գլխավորած պատվիրակությանը:

Պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ հանդիպումների ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, ուղղված ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի հետագա զարգացմանը, այդ թվում՝ կազմակերպության կոալիցիոն ուժերի և միջոցների ղեկավարման, միացյալ շտաբի գործունեության ու զինված ուժերի ներկայացուցիչների ինստիտուտի կատարելագործում, ՀԱՊԿ-ի ճգնաժամային արձագանքման կենտրոնի ստեղծում ու գործառույթների կազմակերպում և դրա համագործակցությունը համապատասխան ազգային կենտրոնների հետ, ՀԱՊԿ-ի անդամ պետությունների բուհերում զինվորական կադրերի և մասնագետների պատրաստում:

Կողմերն անդրադարձել են նաև ընթացիկ տարում Հայաստանում նախատեսված ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի կոմիտեի և ռազմական կոմիտեի նիստերի նախապատրաստմանն անչվող խնդիրներին, ինչպես նաև մի շարք միջոցառումների իրականացմանը, այդ թվում՝ օպերատիվ և մարտական պատրաստության, որոնք ուղղված են վերոնշյալ հարցերի և 2016 թվականին ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության ընթացքում գերակա ուղղությունների կատարմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG