Մատչելիության հղումներ

Նախագահն այցելել է Գրականության և արվեստի թանգարան, Ազգային պատկերասրահ


Լուսանկարները՝ նախագահականի
Լուսանկարները՝ նախագահականի

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան և Հայաստանի ազգային պատկերասրահ:

Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, թանգարանում նախագահը դիտել է «Միջին Արևելքի արվեստ. Մարկոս և Սաբրինա Գրիգորյանների հավաքածու» ցուցահանդեսը:

2 հազար 500 բնօրինակ ցուցանմուշներ ընդգրկող հարուստ հավաքածուի ցուցադրման համար Գրականության և արվեստի թանգարանի կողմից ժամանակին հատկացված տարածքը հիմնանորոգվել և նոր մշտական ցուցադրությամբ է ներկայացել Հայաստանի պետական բյուջեից հատկացված միջոցների հաշվին:

Նախագահը ծանոթացել է ցուցասրահներում ներկայացված աշխատանքներին, դրանց ներկայացման համար ստեղծված պայմաններին:

Ազգային պատկերասրահում Սերժ Սարգսյանն այցելել է «Եղիշե Թադևոսյան. Ռետրոսպեկտիվ. Հայաստանի ազգային պատկերասրահի և Վահագն Գրիգորյանի հավաքածուներ» ցուցահանդես՝ նվիրված մեծանուն նկարչի ծննդյան 145-ամյակին:

Պատկերասրահում Սերժ Սարգսյանը դիտել է նաև աշխարհահռչակ հայ նկարիչներ Փանոս Թերլեմեզյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդեսը և Սեդրակ Առաքելյանի «Հայրենի բնաշխարհի ու գյուղական կյանքի քնարերգու» խորագրով ցուցահանդեսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG