Մատչելիության հղումներ

Ավետիսյանների դուստրերը չկարողացան ցուցմունք տալ նաև այս դատական նիստին


Լուսինե Ավետիսյանը դատարանի դահլիճում, 29-ը հունվարի, 2016թ.

Լուսինե Ավետիսյանը դատարանի դահլիճում, 29-ը հունվարի, 2016թ.

Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում շարունակվում է Ավետիսյանների սպանության գործով վկաների հարցաքննությունը։

Ավետիսյանների դուստրեր Լուսինե Ավետիսյանն ու Անահիտ Կոշտոյանը ասացին, որ իրենց վատ են զգում, և միջնորդեցին դատարանին հրապարակել իրենց նախաքննական ցուցմունքը։

Ավետիսյանների երկու դուստրերն իրենց նախաքննական ցուցմունքներում նշել էին՝ չեն հավատում, որ Պերմյակովը միայնակ կարողացել է հինգ մեծահասակի սպանել։

Հիշեցնենք, հունվարի 22-ի դատական նիստը հետաձգվել էր գործով վկաներ, Ավետիսյանների դուստրեր Լուսինե Ավետիսյանի, Անահիտ Կոշտոյանի և փեսայի՝ Եգոր Ադամյանի խնդրանքով, որոնք վատ ինքնազգացողության պատճառով խնդրել էին դատավորին իրենց հարցաքննել մեկ այլ օր։

Ավետիսյանների բակի հարակից տանը բնակվող Կարինե Ավետիսյանն էլ այսօր դատարանում տված իր ցուցմունքում ասաց, որ առավոտյան մոտավորապես ժամը 6-ին «գմփուն» է լսել, մտածել է՝ երկրաշարժ է, դուրս է եկել բակ, տարօրինակ որևէ բան չնկատելով` նորից տուն է մտել։ Առավոտյան աշխատանքի է գնացել, և միայն ժամը 11-ին իր քույրն է զանգել ու ասել տեղի ունեցածի մասին։

Նա, սակայն, նշեց, որ լուսադեմին դրսում գտնվելու պահին փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի ձայնն է լսել, իսկ առավոտյան բակի դարպասը բաց է եղել։

Մանրամասներն՝ ավելի ուշ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG