Մատչելիության հղումներ

Դեսպան․ Թուրքիան կաջակցի Ադրբեջանին պաշտպանության ոլորտում


Բաքվում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Ջոշկուն, արխիվ

Բաքվում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Ջոշկուն, արխիվ

«Թուրքիան, ինչպես և Ադրբեջանը, շահագրգռված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ», - այսօր հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Ջոշկունը:

APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նա վստահեցրել է, որ Թուրքիան պատրաստ է աջակցել Ադրբեջանին ցանկացած ոլորտում, և շարունակել․ - «Ադրբեջանն ի վիճակի է ուժեղացնել իր պաշտպանությունը, և մենք նրան աջակցություն կցուցաբերենք դրանում»:

Ջոշկունը ասել է նաև, թե «քանի դեռ վերականգնված չէ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը», իրավիճակը տարածաշրջանում չի կայունանա:

Ըստ թուրք դիվանագետի՝ պետք է ուշադիր և զգույշ լինել այն ուժերի նկատմամբ, որոնք կարող են վնաս հասցնել երկու երկրների կապերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG