Մատչելիության հղումներ

Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր հրամանագիր է ստորագրել Գայանե Մազմանյանին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր նշանակելու մասին՝ դադարեցնելով նրա՝ մայրաքաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները:

Հրամանագրի տեքստը հրապարակված է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ նախագահի մեկ այլ հրամանագրով Արսեն Սարդարյանը և Դավիթ Սարգսյանը նշանակվել են Սյունիքի մարզի, Գրիգոր Հովհաննիսյանը՝ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանների դատավորներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG