Մատչելիության հղումներ

Այսօր Գյումրիում կշարունակվի Ավետիսյանների սպանության գործով դատական նիստը


Վալերի Պերմյակովը դատարանի դահլիճում, 18-ը հունվարի, 2016թ.

Վալերի Պերմյակովը դատարանի դահլիճում, 18-ը հունվարի, 2016թ.

Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ բազայի տարածքում այսօր կշարունակվի Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով արտագնա դատական նիստը։

Հունվարի 22-ի նիստը, հիշեցնենք, հետաձգվեց, երբ գործով վկաներ, Ավետիսյանների դուստրեր Լուսինե Ավետիսյանը, Անահիտ Կոշտոյանը և փեսան՝ Եգոր Ադամյանը վատ ինքնազգացողության պատճառով խնդրեցին դատավորին իրենց հարցաքննել մեկ այլ օր։

Նշենք, որ անցած դատական նիստին ամբաստանյալ Վալերի Պերմյակովն իրեն մեղավոր ճանաչեց առաջադրված բոլոր մեղադրանքներում՝ առանձնակի դաժանությամբ իրականացված սպանության, ավազակության և Հայաստանի պետական սահմանը հատելու փորձի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG