Մատչելիության հղումներ

Ուկրաինան դյուրացնում է երկրի բանակում ծառայած օտարերկրացիներին քաղաքացիության շնորհումը


Ուկրաինայի Գերագույն ռադայի շենքը Կիևում
Ուկրաինայի Գերագույն ռադայի շենքը Կիևում

Ուկրաինայի օրենսդիրները հավանություն են տվել օրենքի նախագծին, որով կդյուրացվի երկրի քաղաքացիության տրամադրելու կարգը, եթե դիմողները ծառայել են ուկրաինական բանակում։

Երեկ ընդունված օրենսդրական փոփոխությամբ՝ Ուկրաինայի բանակում ծառայած այլազգիները քաղաքացիություն կարող են ստանալ ոչ թե 5, այլ 3 տարում։ Բացի այդ, նրանք կարող են և չունենալ երկրում մշտական բնակության թույլտվություն, ինչպես նախկինում պահանջվում էր։

Նախագահի կողմից ստորագրվելուց հետո օրենքը ուժի մեջ կմտնի։

Ավելի վաղ՝ անցած տարվա նոյեմբերին, Ուկրաինան օրենսդրական փոփոխությամբ թույլ էր տվել այլազգիներին ծառայել երկրի բանակում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG