Մատչելիության հղումներ

ԱՆ. Վերջին տասնօրյակում գրիպով հիվանդացությունը և դիմելիությունը նվազել է 40 տոկոսով


Երևանի հիվանդանոցներից մեկում, հունվար, 2016թ.
Երևանի հիվանդանոցներից մեկում, հունվար, 2016թ.

Վերջին տասնօրյակի ընթացքում դիտվում է հիվանդացության և դիմելիության զգալի նվազում` շուրջ 40 տոկոսով: Այդ մասին հայտնել է առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը՝ այսօր արագ արձագանքման խմբի հերթական խորհրդակցության ժամանակ ներկայացնելով Հայաստանում գրիպով և սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը։

Կրթության և գիտության, Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունների, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի և Երևանի շտապօգնության ծառայության ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդակցության ժամանակ նախարարը նշել է, որ նվազել է նաև շտապօգնության կանչերի թիվը` սուր շնչառական վարակներով պայմանավորված: Դիմելիության զգալի իջեցում է արձանագրվել նաև բուժօգնության առաջնային օղակում:

Փետրվարի 1-ից ուսումնական գործընթացը սկսելու կապակցությամբ հանգամանալից քննարկվել է երկրի հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների պատրաստվածության մակարդակը:

Կարևորվել է Երևանի և մարզերի կրթական ու նախակրթական հաստատություններում անհրաժեշտ ջերմային ռեժիմի ապահովմանը և պահպանմանն ուղղված աշխատանքների իրականացումը:

Հաշվի առնելով հիվանդացության կայունացման և նվազման միտումը` Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանն առաջարկել է իրականացնել կանխարգելիչ մի շարք միջոցառումներ:

Հիմք ընդունելով ներկայացված կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու հրահանգը` Արմեն Մուրադյանը հանձնարարել է նախարարության համապատասխան ստորաբաժանումներին պատասխանատու գերատեսչությունների հետ իրականացնել ուսումնական հաստատությունների պատրաստվածության մակարդակի մշտադիտարկում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG