Մատչելիության հղումներ

Բանակի օրվա առթիվ նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն


Բանակի օրվա առթիվ, ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած նվիրումի և խիզախության, մատուցած նշանակալի ծառայությունների համար մի խումբ զինծառայողներ պարգևատրվել են պետական պարգևներով, արժանացել զինվորական բարձր կոչումների: ՀՀ նախագահի նստավայրում այսօր կայացել է պարգևատրման հանդիսավոր արարողությունը:

ՀՀ նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ, նաև շնորհավորել պարգևատրվածներին՝ հայրենիքի բարձր պարգևներին ու կոչումներին արժանանալու կապակցությամբ, հայտնում է նախագահի պաշտոնական կայքը։

«Հայոց բանակի սիրելի՛ զինվորներ ու սպաներ, հարգելի՛ վետերաններ,

Այս փառապանծ տոնը, իհարկե, համապետական է և համաժողովրդական, բայց առաջին հերթին ձեր տոնն է: Մենք վստահում ենք ձեր նվիրվածությանը, ձեր մասնագիտական կարողություններին, ձեր բարձր մարտական ոգուն: Մաղթում ենք, որ այսուհետ սահմանի վրա չզոհվի ոչ մի զինվոր: Ձեզ և մեր ողջ ժողովրդին մաղթում եմ խաղաղություն հանուն մեր երկրի ազատության, հանուն արդար աշխատանքի, որ պայմանն է ամեն մի առաջընթացի»,- ասված է նախագահի ուղերձում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG