Մատչելիության հղումներ

Հայաստանում իրավունքների վիճակը մնացել է անհարթ, առկա են լուրջ մտահոգություններ իշխանությունների կողմից հավաքների ազատությանը միջամտելու կապակցությամբ, հայտարարում է Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը իր տարեկան զեկույցում։

Իր «World Report 2016» զեկույցում իրավապաշտպան կազմակերպությունը Հայաստանի վերաբերյալ հատվածում նաև նշում է, որ այլ մտահոգությունների շարքում են ԶԼՄ-ների ազատությունը, բանտային վատ պայմանները` ներառյալ գերբեռնվածությունը և վատ վերաբերմունքը, ինչպես նաև խտրականությունը լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր (ԼԳԲՏ) անձանց նկատմամբ։

Human Rights Watch-ը, անդրադառնալով Հայաստանում անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին, նշում է.- «Ըստ որոշ քննադատների, փոփոխությունների նպատակը կուսակցության համար իշխանությունը պահպանելու հնարավորություն ստեղծելն է, չնայած այն հանգամանքին, որ Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովը հայտարարել էր, որ Սահմանադրության նախագիծը «համապատասխանում է միջազգային չափանիշներին»: Հանրաքվեից հետո, որոշ տեղական դիտորդներ մեղադրանքներ հնչեցրեցին լայնածավալ ընտրակաշառքների, լցոնումների, ինչպես նաև դիտորդների նկատմամբ սպառնալիքների և բռնությունների դեպքերի վերաբերյալ»։

Զեկույցում առանձին բաժիններով անդրադարձ կա հավաքների ազատությանը և քաղաքական այլախոհությանը, խոսքի ազատությանը, կալանավայրերում խոշտանգումներին և վատ վերաբերմունքին, զինվորական ծառայությանը, պալիատիվ խնամքին, կանանց իրավունքներին, հիմնական միջազգային դերակատարներին և սեռական կողմնորոշմանն ու գենդերային ինքնությանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG