Մատչելիության հղումներ

Քրեական գործ Երևանում հնչած կրակոցների փաստով


Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ երեկ Երևանում հնչած կրակոցների դեպքի առթիվ:

«Հունվարի 26-ին բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ աջ ազդրի և հետույքի շրջանում հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 1969 թ. ծնված Ա. Թորոյանը և 1980 թ. ծնված Ս. Գրիգորյանը: Կրակոցների հետևանքով վերջիններիս պատճառվել են չթափանցող մարմնական վնասվածքներ: Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով», - ասված է Հայաստանի քննչական կոմիտեի հաղորդագրությունում։

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG