Մատչելիության հղումներ

Նալբանդյանը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է Ղարաբաղի խնդիրը


Լուսանկարը՝ Հայաստանի արտգործնախարարության
Լուսանկարը՝ Հայաստանի արտգործնախարարության

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին:

Հայաստանի արտգործնախարարության փոխանցմամբ՝ հանդիպմանը քննարկվել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացը։

Նալբանդյանը Զալբերին ներկայացրել է նախորդ ամիս Բեռնում տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքները:

Հերբերտ Զալբերը վերահաստատել է Եվրոպական միության աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը:

Կողմերն անդրադարձել են ՀՀ-ԵՄ համագործակցությանը, մտքեր փոխանակել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորհրդի 16-րդ նիստի արդյունքների շուրջ:

Հայաստանի արտգործնախարարն ու ԵՄ հատուկ ներկայացուցիչը անդրադարձել են նաև Հարավային Կովկասի հարակից երկրներում և տարածաշրջաններում տեղի ունեցող գործընթացներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG