Մատչելիության հղումներ

Ռոհանին Հռոմում հայտարարել է, որ Իրանը տարածաշրջանի ամենակայուն պետությունն է


Հասան Ռոհանին և Ֆրանցիսկոս պապը նվերներ են փոխանակում, Վատիկան, 26-ը հունվարի, 2016թ.
Հասան Ռոհանին և Ֆրանցիսկոս պապը նվերներ են փոխանակում, Վատիկան, 26-ը հունվարի, 2016թ.

Իրանի նախագահ Հասան Ռոհանին այսօր Հռոմում գործարարների հետ հանդիպման ընթացքում ասել է, որ Իրանը տարածաշրջանի ամենակայուն և ապահով պետությունն է։ Ռոհանին քառօրյա այցով մեկնել է Իտալիա և Ֆրանսիա։ Սա անցած երկու տասնամյակում Իրանի ղեկավարի առաջին եվրոպական ուղևորությունն է։

Ռոհանին հորդորում է օտարերկրացի ներդրողներին համագործակցել Իրանի հետ այն բանից հետո, երբ հունվարի 16-ին միջազգային համայնքը չեղարկել է միջուկային ծրագրի կապակցությամբ ժամանակին սահմանած տնտեսական պատժամիջոցները։ Ռոհանին այսօր ասել է, որ Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին խոստացել է առաջիկա ամիսներին այցելել Իրան։ Ռոհանին այցելել է նաև Վատիկան, որտեղ հանդիպել է Հռոմի Ֆրանցիսկոս պապին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG