Մատչելիության հղումներ

Ուկրաինան հույս ունի 10 միլիարդ դոլարի օգնություն ստանալ


Ուկրաինայի ֆինանսների նախարար Նատալյա Յարեսկո
Ուկրաինայի ֆինանսների նախարար Նատալյա Յարեսկո

Ուկրաինայի ֆինանսների նախարար Նատալյա Յարեսկոն ասել է, որ ֆինանսական լուրջ խնդիրների առջև կանգնած իր երկիրը հույս ունի այս տարի արտասահմանից ստանալ մոտ 10 միլիարդ դոլարի օգնություն։

«Եթե մենք կենտրոնանանք մեր բարեփոխումների ծրագրի վրա, ապա տարբեր աղբյուրներից, այդ թվում Արժույթի միջազգային հիմնադրամից կարող ենք ստանալ մոտ 10 միլիարդ դոլար»,- այսօր կառավարության նիստում ասել է Ուկրաինայի ֆինանսների նախարարը։

DPA գերմանական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նոր վարկերը և օգնությունն անհրաժեշտ են Ուկրաինայի սնանկացումը կանխելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG