Մատչելիության հղումներ

Մեղրու լեռնանցքը և Գորիսի ճանապարհները դժվարանցանելի են


Հայաստանի ավտոմայրուղիներից մեկը ձմռանը, արխիվ
Հայաստանի ավտոմայրուղիներից մեկը ձմռանը, արխիվ

Այսօր ժամը 17-ի դրությամբ, Ջերմուկում, Սարավանում, Գորիսում, Կապանում և Մեղրիում տեղում է ձյուն:

Տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներն առատ տեղումների պատճառով դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, Մեղրու լեռնանցքը` կցորդով ավտոմեքենաների համար:

Բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ են Վարդենյաց լեռնանցքը և Բերդ- Ճամբարակ ճանապարհահատվածը:

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման, ինչպես նաև ճանապարհի լայնացման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով, տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG