Մատչելիության հղումներ

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը հանդես եկավ հայտարարությամբ


ԵԽԽՎ նիստ, արխիվ

ԵԽԽՎ նիստ, արխիվ

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը քիչ առաջ հաղորդագրություն է տարածել Վեհաժողովի լիագումար նիստում այսօր խնդրահարույց բանաձևերի քվեարկության առնչությամբ։

Հաղորդագրությունում մասնավորապես ասված է, որ հարցի վերաբերյալ հայկական կողմը նախապես իրականացրել էր համապատասխան աշխատանք, այդ թվում՝ հանդիպումներ էր ունեցել ԵԽԽՎ պատվիրակների հետ ու ներկայացրել իր դիրքորոշումներն ու մտահոգությունները բանաձևերում տեղ գտած ձևակերպումների առնչությամբ, որոնք համահունչ չէին միջազգային հանրության ու, առաջին հերթին, ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահ երկրներ՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների կողմից արտահայտած դիրքորոշումներին ու հայտարարություններին։

«Բանաձևերը մեծապես խեղաթյուրում էին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի պատմությունն ու էությունը և անթույլատրելիորեն միջամտում խաղաղ կարգավորման գործընթացին, ինչի մասին են վկայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հունվարի 22-ի ու ավելի վաղ արված մյուս հայտարարությունները, ինչպես նաև լիագումար նիստում բազմաթիվ պատվիրակների ելույթները», - ասված է հաղորդագրությունում։

Հայկական պատվիրակությունը նշում է, որ Խորհրդարանական վեհաժողովի անդամները, ըմբռնելով պահի պատասխանատվությունը, քվեարկության արդյունքում մերժեցին Ռոբերտ Ուոլթերի՝ «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» տխրահռչակ բանաձևը:

Ինչ վերաբերում է Սարսանգի ջամբարի վերաբերյալ բանաձևին, հայաստանցի պատվիրակները հաղորդագրությունում նշում են, որ ԵԽԽՎ մի շարք պատգամավորներ, անտեսելով միջազգային հանրության կարծիքը, դրսևորելով միակողմանի մոտեցում, քվեարկեցին դրա ընդունման օգտին՝ այդպիսով հումանիտար-տեխնիկական բնույթի զեկույցին տալով քաղաքական բովանդակություն։

«Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում ԵԽԽՎ այն պատվիրակներին, ովքեր ցուցաբերեցին սկզբունքային դիրքորոշում ու Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի քաղաքական կարգավորման գործընթացի լիակատար ըմբռնում երկու բանաձևերի քվեարկության ժամանակ և իրենց վճռական դիրքորոշմամբ մերժեցին Ռոբերտ Ուոլթերի՝ Լեռնային Ղարաբաղի կարգավորման համար վտանգավոր զեկույցը», - ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG