Մատչելիության հղումներ

Qatar Airways-ը Դոհա-Երևան-Դոհա ուղիղ չվերթներ կիրականացնի


A Qatar Airways-ի օդանավը Դոհայի օդանավակայանում, արխիվ
A Qatar Airways-ի օդանավը Դոհայի օդանավակայանում, արխիվ

Qatar Airways ընկերությունը մայիսի 15-ից սկսում է ուղիղ չվերթ իրականացնել Դոհա-Երևան-Դոհա ուղղությունով։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (ՔԱԳՎ) մամուլի խոսնակ Ռուբեն Գրձելյանը։

Ըստ ՔԱԳՎ մամուլի խոսնակի, չվերթը իրականացվելու է A320 ինքնաթիռով շաբաթը չորս անգամ։

«Ուրախ եմ, որ մեր երկու տարի շարունակվող բանակցությունները եղան արդյունավետ», - ասել է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը:

Ըստ Qatar Airways ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Աքբար ալ-Բաքերի,Դոհա-Երևան-Դոհա չվերթը հայաստանցիներին լավ հնարավորություն կընձեռի ճանապարհորդել 150 ուղղություններով, որոնք սպասարկում է ավիաընկերությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG