Մատչելիության հղումներ

Գյուղնախարարությունը զգուշացնում է սպասվող ցրտահարության մասին


Ջերմաստիճանի կտրուկ անկմամբ պայմանավորված գյուղատնտեսության նախարարությունը բոլոր ջերմոցատերերին ու գյուղացիական տնտեսություններին հորդորում է ցուցաբերել առավել մեծ զգուշություն ջերմատներում և սինթետիկ թաղանթների տակ մշակվող գյուղատնտեսական մշակաբույսերն ու սածիլները, պահեստներում, նկուղներում, մառաններում պահպանվող կարտոֆիլի տնկանյութը, բանջարեղեններն ու պտուղները ցրտահարությունից պաշտպանելու համար:

Նախարարությունը խորհուրդ է տալիս լրացուցիչ միջոցներ ձեռնարկել անհրաժեշտության դեպքում այլընտրանքային ջեռուցման կազմակերպման համար:

Ավելի վաղ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդեց, որ օդի ջերմաստիճանն այսօրվանից մինչև հունվարի 28-ը կնվազի 13-15 աստիճանով, հունվարի 29-30-ը կբարձրանա 4-6 աստիճանով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG