Մատչելիության հղումներ

Հայաստանի մի շարք ճանապարհներ փակ են կամ դժվարանցանելի


Ձյունածածկ ավտոճանապարհ Հայաստանում, հունվար, 2016թ․

Ձյունածածկ ավտոճանապարհ Հայաստանում, հունվար, 2016թ․

Այսօր ժամը 9:30-ի դրությամբ Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ փակ են Սոթք-Քարվաճառ, Բերդ-Ճամբարակ, Մաստարա-Լանջիկ, Ախուրյան-Կառնուտ, Շիրակի մարզի Լանջիկ, Մանթաշ, Ջաջուռ, Շիրակ, Կապս, Ամասիա, Ցողամարգ, Բավրա գյուղական համայնքներ տանող ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը:

Դժվարանցանելի են Վայք-Ջերմուկ, Սարավան-«Զանգեր», Լանջառ-Լուսաշող, Հրազդան-Ջրառատ ավտոճանապարհները, Դիլիջանի ոլորանները, ինչպես նաև Լոռու, Գեղարքունիքի, Սյունիքի և Արագածոտնի մարզի միջհամայնքային ավտոճանապարհները:

Արարատի մարզի Վեդի, Լոռու մարզի Սպիտակ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքներում, Տավուշի մարզի Դիլիջանի տարածաշրջանում, Սյունիքի մարզում (բացի Գորիս և Մեղրի քաղաքներից) առկա են տեղումներ ձյան տեսքով: Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում բուք է:

Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին, Դիլիջանի ոլորաններին, Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վայոց ձորի մարզում՝ Արենի-Խաչիկ ավտոճանապարհի 8-9-րդ կիլոմետրեր հատվածում, իրականացվում են ճանապարհահատվածի մաքրման աշխատանքներ, ինչի հետևանքով նշված ավտոճանապարհը երթևեկելի է միակողմանի:

ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

Նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, փոխանցում է Հայաստանի տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG