Մատչելիության հղումներ

Բուք Շիրակի մարզում, Ջերմուկում և Սարավանում


Հայաստանի ավտոճանապարհներից մեկը ձմռանը, արխիվ
Հայաստանի ավտոճանապարհներից մեկը ձմռանը, արխիվ

Ժամը 16-ի դրությամբ Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ փակ են Սոթք-Քարվաճառ, Բերդ-Ճամբարակ, Անտառամուտ-Վահագնաձոր, Տաշիր-Պրիվոլնոյե, Վերին Գետաշեն-Մադինա ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը:

Դժվարանցանելի են Տաշիր-Լեռնահովիտ, Ֆանտան-Ջրաբեր, Հրազդան-Հանքավան, Շիրակի և Սյունիքի, ինչպես նաև Արագածոտնի մարզի միջհամայնքային ավտոճանապարհները, Գոգավան, Շենավան, Շիրակամուտ համայնքները:

Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում առկա են տեղումներ ձյան տեսքով: Շիրակի մարզում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում և Սարավանում բուք է:

Լանջառ-Լուսաշող ավտոճանապարհին, Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

Նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, փոխանցում է Հայաստանի տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG