Մատչելիության հղումներ

logo-print

Զինված խմբի գործով մեղադրվող անձանցից հինգն այսօր ազատվեցին կալանքից


Իրավապահները Նորք-Մարաշում օպերատիվ գործողությունների ժամանակ: Երևան, 25-ը նոյեմբերի, 2015թ.

Իրավապահները Նորք-Մարաշում օպերատիվ գործողությունների ժամանակ: Երևան, 25-ը նոյեմբերի, 2015թ.

Զինված խմբի գործով մեղադրվող անձանցից հինգն այսօր ազատվեցին կալանքից։

Դատարանը, նախաքննական մարմնի միջնորդությամբ, «Ռադիո Մարիամ» ռադիոկայանի լրագրող Լիլիթ Թորոսյանի, Հայկ և Հրանտ Վարդանյանների, 22-ամյա Նելլի Մինասյանի և 30-ամյա Սրբուհի Այվազյանի խափանման միջոց կալանքը փոխարինեց չհեռանալու մասին ստորագրությամբ:

Նրանց փաստաբաններն «Ազատության»-ը փոխանցեցին, որ առաջադրված մեղադրանքները մնում են նույնը՝ հանցավոր համագործակցությանը մասնակցելը և ապօրինի զենք պահելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից:

Ենթադրյալ հանցախմբի անդամները, սակայն, շարունակում են չընդունել իրենց առաջադրված մեղադրանքները։

Հիշեցնենք, որ հունվարի 20-ին դատարանը որոշեց երկու ամսով երկարաձգել անցած տարվա նոյեմբերից անազատության մեջ գտնվող 25-ամյա Ասյա Մկրտչյանի ու 34-ամյա Մարինե Կաթանյանի կալանքի ժամկետը։ Նախաքննական մարմինը նշել էր, որ նրանց նկատմամբ հիմնավոր կասկածի առկայությունը շարունակում է մնալ։ Երկու ամսով երկարացվել էր նաև Ազգային անվտանգության ծառայության կողմից որպես զինված խմբի ղեկավար ներկայացվող Արթուր Վարդանյանի կալանքի ժամկետը։

Տե՛ս նաև այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG