Մատչելիության հղումներ

logo-print

Սաստիկ բուք և խիստ ցածր տեսանելիություն որոշ ճանապարհներին


Ձյունածածկ ավտոճանապարհ Հայաստանում, հունվար, 2016թ․

Ձյունածածկ ավտոճանապարհ Հայաստանում, հունվար, 2016թ․

Սաստիկ բքի և խիստ ցածր տեսանելիության պատճառով ժամը 12-ի դրությամբ դժվարանցանելի են Արթիկ-Ալագյազ, Արագած-Ծիլքար, Մաստարա-Լանջիկ-Մարալիկ, Արթիկ-Մարալիկ, Գյումրի-Բավրա ճանապարհահատվածները, Սպիտակի ոլորանները, Ջաջուռի լեռնանցքը, փոխանցում է տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը՝ խորհուրդ տալով նշված ավտոճանապարհներով երթևեկել ծայրահեղ անհրաժեշտության դեպքում:

Հաղորդագրության համաձայն՝ սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ են Վարդենյաց լեռնանցքը և Բերդ- Ճամբարակ ճանապարհահատվածը:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման, ինչպես նաև ճանապարհի լայնացման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով, տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG