Մատչելիության հղումներ

Փակ է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը


Ավտոճանապարհ Սյունիքի մարզում, հունվար, 2016թ.

Ավտոճանապարհ Սյունիքի մարզում, հունվար, 2016թ.

Ժամը 17-ի դրությամբ Հայաստանում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը, Ամասիա-Աշոցք և Սյունիքի մարզի ավտոճանապարհները: Գրեթե բոլոր մարզերում ձյուն է տեղում:

Այս մասին տեղեկացնում է Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Հայպետհիդրոմետից էլ հաղորդում են, որ վաղը և հունվարի 26-ին Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, իսկ հունվարի 27-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանը 25-27-ին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով, 28-ի ցերեկը և 29-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:

Երևանում հունվարի 25-ին և 26-ին սպասվում է ձյուն: 27-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG