Մատչելիության հղումներ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը պայմանագիր է ստորագրել թուրքական «Բեշիքթաշ» ակումբի հետ: Այս մասին տեղեկացնում է ռուսաստանյան TACC գործակալությունը` վկայակոչելով Օզբիլիսի` Instagram-ում կատարած գրառումը:

«Հենց նոր պայմանագիր ստորագրեցի «Բեշիքթաշի» հետ: Սա նոր էջ է իմ կյանքում: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին ջերմ ընդունելության համար», - գրել է Օզբիլիսը:

Արաս Օզբիլիսը 2013 թվականից խաղում էր Մոսկվայի «Սպարտակի» կազմում, որտեղ անցկացրել է 38 պաշտոնական հանդիպում և դարձել է 4 գոլի հեղինակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG