Մատչելիության հղումներ

logo-print

Իրանը պատրաստվում է Ֆրանսիայից մարդատար ինքնաթիռներ գնել


Airbus ինքնաթիռ, արխիվ

Airbus ինքնաթիռ, արխիվ

Իրանն առաջիկայում Ֆրանսիայից Airbus մակնիշի 114 ինքնաթիռներ կգնի: BBC-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է իսլամական հանրապետության տրանսպորտի նախարար Աբբաս Ախունդին՝ նշելով, որ օդանավերի ձեռքբերման մասին համաձայնագիրը կստորագրվի առաջիկա չորեքշաբթի` Իրանի նախագահ Հասան Ռոհանիի Փարիզ կատարելիք այցի շրջանակներում:

Նման գործարքի կնքումը հնարավոր է դարձել միայն Իրանի դեմ պատժամիջոցների վերացումից հետո, որոնք այլ արգելքների թվում բացառում էին նաև համագործակցությունը արևմտյան օդանավաշինական ընկերությունների և պաշտոնական Թեհրանի միջև:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG