Մատչելիության հղումներ

Հազարավոր մարդիկ բողոքի ակցիա են անցկացնում Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում՝ պահանջելով, որպեսզի նորանշանակ կառավարությունը հրաժարական տա և արտահերթ ընտրություններ անցկացվեն: Բողոքի ակցիան կազմակերպել են երկու ռուսամետ կուսակցություններ և մի եվրոպամետ հակակոռուպցիոն շարժում:

Կառավարության աջակիցների երթը, որը ևս նախատեսված էր այսօր անցկացնել, չեղարկվել է հնարավոր բախումներից խուսափելու համար: Հասարակության զայրույթը հարուցել է հատկապես Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Պավել Ֆիլիպին վարչապետ նշանակելու որոշումը, ով, բազմաթիվ մոլդովացիների կարծիքով, պաշտպանում է տեղի օլիգարխներից մեկի շահերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG