Մատչելիության հղումներ

Պորոշենկո.«Մինսկի համաձայնագրերի տապալումը կհանգեցնի Մոսկվայի հետ լայնածավալ հակամարտության»


«Մինսկի համաձայնագրերի տորպեդահարումը կարող է հանգեցնել Ռուսաստանի հետ լայնածավալ պատերազմի մեկնարկին», - երեկ Կիևում կայացած համաժողովի ընթացքում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն:

«Քաղաքական այն ուժերը, որոնք ամեն գնով փորձում են տապալել Մինսկում կնքված համաձայնագրերի կատարումը, փորձում են արգելափակել [ապակենտրոնացման մասին] սահմանադրական գործընթացը, պետք է հստակ հասկանան, որ այդ ամենը կարող է հանգեցնել Ռուսաստանի հետ հակամարտության «թեժ փուլի» վերսկսմանը: Այս անգամ, սակայն, դա ոչ թե լոկալ, այլ լայնածավալ հակամարտություն կլինի», - հայտարարել է Պորոշենկոն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG