Մատչելիության հղումներ

Պեսկով. «Պուտինը Ասադին չի խնդրել հրաժարական ներկայացնել»


Վլադիմիր Պուտին, Բաշար Ասադ

Վլադիմիր Պուտին, Բաշար Ասադ

«Վլադիմիր Պուտինը չի խնդրել Բաշար Ասադին հրաժարական ներկայացնել Սիրիայի նախագահի պաշտոնից»,- պատասխանելով ռուսական TACC գործակալության թղթակցի հարցին՝ այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Երեկ բրիտանական Financial Times պարբերականը մի հոդված էր հրապարակել, որում պնդում է, որ Պուտինը Ռուսաստանի Գլխավոր հետախուզական վարչության (ГРУ) պետ Իգոր Սերգունի միջոցով հատուկ ուղերձ է հղել Ասադին` կոչ անելով նրան հրաժարական ներկայացնել: Ասադը մերժել է Մոսկվայի առաջարկը:

Բրիտանական թերթի պնդմամբ՝ Դամասկոսից վերադարձի ճանապարհին` հունվարի 1-ին, Բեյրութում, ռուսական հետախուզական գերատեսչության ղեկավարը մահացել է` ենթադրաբար սրտի կաթվածից: Ռուսաստանի իշխանությունները, սակայն, պնդում են, որ Սերգունի մահը վրա է հասել հունվարի 3-ին՝ Մոսկվայի մարզում գտնվող հանգստյան տներից մեկում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG