Մատչելիության հղումներ

Հայկ Կյուրեղյանը դադարեցրել է հացադուլը և ջրադուլը


Հայկ Կյուրեղյանը դատարանի դահլիճում, 30-ը նոյեմբերի, 2015թ.
Հայկ Կյուրեղյանը դատարանի դահլիճում, 30-ը նոյեմբերի, 2015թ.

Ինը տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանը դադարեցրել է հացադուլը և ջրադուլը։ Այս մասին հայտնում է Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը, որը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում Կյուրեղյանին այցելել է հունվարի 22-ի երեկոյան։

Այցելության ընթացքում դիտորդական խմբի անդամներ Ա․ Զալյանը, Ա․ Սահակյանը, ինչպես նաև փորձագետ Ա․ Սաքունցը հանդիպում են ունեցել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի հետ։ Հանդիպման ընթացքում դիտորդները և փորձագետը ներկայացրել են Հայկ Կյուրեղյանին անհանգստացնող հիմնական հարցերը և պահանջները։ Խմբի անդամները առանձնազրույց են ունեցել նաև Կյուրեղյանի հետ, հայտարարում է դիտորդական խումբը։

«Դիտորդական խմբի միջնորդությամբ Հայկ Կյուրեղյանը ստացել է ՔԿՀ վարչակազմի հավաստիացումը, որ կտեղափոխվի մենախուց, ինչով և կապահովվի նրա անվտանգությունը։ Դրանից հետո Հայկ Կյուրեղյանը հայտարարել է ջրադուլից և հացադուլից դուրս գալու մասին։ Հիշեցնենք, որ շուրջ 8 օր է՝ Հայկ Կյուրեղյանը հացադուլ էր հայտարարել, և 5 օր է նաև ջրադուլ»,- ասված հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG