Մատչելիության հղումներ

ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ պարզվել է թիվ 03/06 ընտրատեղամասում այլ անձանց փոխարեն քվեարկելու փորձ կատարած անձի ինքնությունը, ում մեղադրանք է առաջադրվել։

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում ստացվել էր asparez.am կայքում տեղադրված հրապարակումն առ այն, որ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ժամանակ թիվ 03/06 ընտրատեղամասում արձանագրվել են այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքեր։ Նույն կայքում տեղադրվել է նաև նշված ընտրախախտման վերաբերյալ տեսանյութ, փոխանցում է Քննչական կոմիտեն։

«Քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ նշված ընտրատեղամասում այլ անձանց փոխարեն փորձել է քվեարկել նույն ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ, Երևան քաղաքի բնակիչ Ա. Ղազարյանը: Նախաքննությամբ պարզվել է, որ նույն հասցեում հաշվառված 5 անձանց անվանց դիմաց գրանցամատյանում կեղծ գրառումներ կատարելով՝ նրանց փոխարեն փորձել է քվեարկել 03/06 տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ Ա. Ղազարյանը, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել՝ իր կամքից անկախ հանգամանքներով»,- ասված է հաղորդագրությունում։

Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: Հունվարի 22-ին մեղադրյալին հայտարարվել է նախաքննության ավարտի մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG