Մատչելիության հղումներ

Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարը ընտրվել է ԵՊԼՀ-ի խորհրդի նախագահ


Հովհաննես Հովսեփյան, արխիվ

Հովհաննես Հովսեփյան, արխիվ

ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանն այսօր միաձայն ընտրվել է Երևանի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի խորհրդի նախագահ:

Բուհի լրատվական ծառայությունը հայտնում է՝ խորհրդի նիստին մասնակցող կրթության նախարար Արմեն Աշոտյանն ասել է, որ շուրջ մեկ տարվա պաշտոնավարման ընթացքում Հովհաննես Հովսեփյանն ուշադրությամբ հետևել է բուհի աշխատանքներին, կատարել իրեն վերապահված բոլոր լիազորությունները` նպաստելով բուհի զարգացմանը: Ըստ նախարարի՝ 2015-ի ընթացքում հաջողվել է հաղթահարել բուհի առջև կանգնած մարտահրավերները, այդ թվում` Հովհաննես Հովսեփյանի հետևողական աշխատանքի շնորհիվ:

Հովհաննես Հովսեփյանը բուհի կառավարման խորհրդի անդամներին վստահեցրել է, որ ուսանողների խնդիրները լինելու են իր ուշադրության կենտրոնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG