Մատչելիության հղումներ

Եղբոր փոխարեն քվեարկելու մեջ մեղադրվողի գործն ուղարկվել է դատարան, օժանդակողի մասով՝ առանձին վարույթ


Քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում ավարտվել է թիվ 39/39 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

«Նախաքննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ Վայոց ձորի բնակիչ Վ. Ստեփանյանը 2015 թ. դեկտեմբերի 6-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, թիվ 39/39 ընտրատեղամասում մասնակցել է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին, որից հետո նույն օրը՝ ժամը 12:30-ի սահմաններում, եղբոր փոխարեն քվեարկելու պատրվակով կրկին մտել է նույն ընտրատեղամաս, ստացել քվեաթերթիկ և կատարել կրկնակի քվեարկություն: Նշված հանգամանքը հայտնաբերել է ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Կարինե Հաբեթյանը և գրավոր հաղորդում ներկայացրել ոստիկանության Վայքի բաժին», - ասված է Հայաստանի քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրությունում:

Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով՝ «մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելը», խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։ Նրա մասով քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին, մեղադրական եզրակացությունը հաստատվել է և ուղարկվել դատարան:

Քրեական գործի նյութերով քննիչը հունվարի 20-ին որոշում է կայացրել այլ անձի փոխարեն քվեարկելուն Ստեփանյանին օժանդակելու մասով անջատել առանձին վարույթ, որով նախաքննությունը շարունակվում է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG