Մատչելիության հղումներ

logo-print

Օհանյանն ու Կասպշիկը քննարկել են իրավիճակը շփման գծում


Սեյրան Օհանյան, արխիվ

Սեյրան Օհանյան, արխիվ

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկին:

Պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի ու Ադրբեջանի պետական սահմանին, Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի ուժերի շփման գծում տիրող իրավիճակը:

Պաշտպանության նախարարը ներկայացրել է վերջին շրջանում ադրբեջանական կողմից հրահրվող սադրանքները և հայկական կողմի պատասխան գործողությունները: Օհանյանը ևս մեկ անգամ նշել է իրավիճակի վերահսկողությունը ուժեղացնելու նպատակով հետաքննչական միջազգային մեխանիզմների մշակման անհրաժեշտությունը:

Անջեյ Կասպշիկն իր հերթին մտահոգություն է հայտնել իրավիճակի պարբերաբար սրման վերաբերյալ և խոստացել համապատասխան քայլեր ձեռնարկել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG