Մատչելիության հղումներ

logo-print

Շարմազանովը Հունաստանում հանդիպել է PASOK կուսակցության նախագահին


Էվանգելոս Վենիզելոս, արխիվ

Էվանգելոս Վենիզելոս, արխիվ

Աշխատանքային այցով Աթենքում գտնվող Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Հունաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը երեկ հանդիպել է Հունաստանի PASOK կուսակցության նախագահ, նախկին արտգործնախարար Էվանգելոս Վենիզելոսի հետ:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ զրուցակիցները նշել են միջխորհրդարանական համագործակցության ընդլայնման, ինչպես նաև խորհրդարանական տարբեր հարթակներում միմյանց սատարելու անհրաժեշտությունը:

Շարմազանովն անթույլատրելի է համարել Ադրբեջանի կողմից տարածաշրջանն ապակայունացնելու փորձերը և ընդգծել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով: Հայաստանի խորհրդարանի փոխնախագահի խոսքով` Ադրբեջանի կողմից ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահությանը շրջանցելու ջանքերը, ինչպես նաև հակամարտության կարգավորումն այլ հարթակներ տեղափոխելու փորձերը դատապարտելի են:

Ազգային ժողովի փոխնախագահի աշխատակազմի փոխանցմամբ՝ Վենիզելոսը համաձայնել է Շարմազանովի հետ և նշել, որ ԵԽԽՎ-ում երկու նման բանաձևերի նախագծերի ընդունումը չի բխում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման շահերից ու հակասում է Մինսկի խմբի համանախագահության դիրքորոշմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG