Մատչելիության հղումներ

Պավել Սաֆարյան. Խոչընդոտ չկա Ռուսաստանից երկու խոշոր վարկերը ստանալու առումով


Պավել Սաֆարյան, արխիվ
Պավել Սաֆարյան, արխիվ

Որևէ խոչընդոտ չկա անցած տարի Ռուսաստանի հետ կնքված Մեծամորի ատոմակայանի վերանորոգման և սպառազինության ձեռքբերման վարկերը ստանալու առումով: Այդ մասին այսօր «Ազատության»-ն ասաց ֆինանսների առաջին փոխնախարար Պավել Սաֆարյանը։

Սաֆարյանն ընդգծեց, որ տեխնիկական հարցերը լուծված են՝ միևնույն ժամանակ նշելով, որ «տնտեսական այսօրվա վիճակը որոշակի ռիսկեր է ստեղծել նոր վարկային պայմանագրերի կնքման համար»:

Անցած տարի, հիշեցնենք, Հայաստանն ու Ռուսաստանը կնքեցին երկու խոշոր վարկային պայմանագրեր, որոնց համաձայն Մոսկվան պետք է 270 միլիոն դոլար տրամադրեր հայկական ատոմակայանի նորոգման և 200 միլիոն դոլար՝ սպառազինության ձեռքբերման համար:

Նավթի գների շարունակվող անկումը ծանր դրության մեջ է դրել Ռուսաստանի տնտեսությունը՝ հարկադրելով Կրեմլին օգտագործել նախորդ տարիներին կուտակած արժութային պահուստները:

Հունվարի 18-ին Ռուսաստանի ֆինանսների փոխնախարար Սերգեյ Ստորչակը, ըստ էության, չբացառեց, որ Մոսկվան կարող է չկատարել ստանձնած վարկավորման պարտավորությունները: «2015 թվականին կնքվել են բավականին շատ վարկային համաձայանգրեր: Խոշոր պարտավորություններ ենք ստանձնել, և վարկավորման պարտավարությունները չկատարելն ավելի մեծ խայտառակություն է, քան վարկի մարումը ձգձգելը», - ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, ասել է ռուսաստանցի պաշտոնյան՝ հավելելով, որ երկրի բյուջեն լարված վիճակում է և նոր վարկերի տրամադրման հավանականությունը շատ փոքր է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG