Մատչելիության հղումներ

ԱՆ․ Հիվանդացության ցուցանիշները և ծանր դեպքերը նվազելու միտում ունեն


Երևանի հիվանդանոցներից մեկում, հունվար, 2016թ․
Երևանի հիվանդանոցներից մեկում, հունվար, 2016թ․

Երեկ Հայաստանի հիվանդանոցներից սուր շնչառական վարակներից ապաքինմամբ դուրս է գրվել 230 մարդ, որից 177-ը` մինչև 18 տարեկան։ Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ դուրս գրված ևս 120 հիվանդի մոտ ախտորոշված է եղել թոքաբորբ, որից 36-ը` երեխաներ։

Գերատեսչության հավաստմամբ՝ վերջին օրերի ընթացքում հանրապետությունում իրականացված սուր շնչառական վարակների և գրիպի մշտադիտարկման արդյունքներով իրավիճակը կայուն է։ Հիվանդացության ցուցանիշները, ինչպես նաև ծանր դեպքերը նվազման միտում ունեն: Մասնավորապես, հղիների և երեխաների շրջանում ծանր դեպքեր չկան։

Շարունակվում են բոլոր կանխարգելիչ և բուժական գործողությունները, ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG