Մատչելիության հղումներ

75 միլիոն եվրոյի փոխատվություն Զարգացման ֆրանսիական գործակալության կողմից


Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը

ՀՀ Ֆինանսների նախարարությունը և Զարգացման ֆրանսիական գործակալությունը հաջորդ շաբաթ կստորագրեն Արարատյան հարթավայրի գյուղատնտեսական նշանակության հողերի ոռոգման արդյունավետության բարելավման մասին ֆինանսավորման համաձայնագիր:

«75 միլիոն եվրո արժողությամբ այս ծրագիրը հնարավորություն կընձեռի տարածաշրջանի շուրջ 4500 գյուղաշխատողների բարելավել գյուղարտադրանքը և եկամուտները, մասնավորապես Վեդիի 29 միլիոն խորանարդ մետր հզորությամբ ջրամբարի և օժանդակ կառույցների շինարարության միջոցով, ինչպես նաև հնարավորություն կտա 3220 հեկտարով վերականգնել ևընդարձակել ոռոգվող հողերի պարագիծը, ավելացնել ոռոգման ջրից օգտվողների համար նախատեսված մատակարարվող հզորությունները»,- հայտնում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը։

Զարգացման ֆրանսիական գործակալության և ՀՀ Էկոնոմիկային նախարարության միջև 2011 թվականին կնքված Համագործակցության արձանագրության շրջանակներում իրականացվող սույն ծրագիրը ԶՖԳ-ի կողմից Հայաստանի Հանրապետությանը հատկացվող առաջին փոխատվությունն է Հայաստանում իր գործունեությունը ծավալելուց ի վեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG