Մատչելիության հղումներ

Դասերը կվերսկսվեն փետրվարի 1-ից


ԿԳ նախարար Արմեն Աշոտյան, արխիվ

ԿԳ նախարար Արմեն Աշոտյան, արխիվ

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հայտնում է, որ հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում արձակուրդները կերկարացվեն: Դասերը կվերսկսվեն փետրվարի 1-ից։

Այս որոշումը չի տարածվում բուհերի վրա։

«Տեղեկացնեմ նաև, որ բաց թողնված դասերը կլրացվեն մինչ ուսումնական տարվա ավարտը։ Լրացման ձևերի և տարբերակների մասին ՀՀ ԿԳՆ-ն կտեղեկացնի լրացուցիչ»,- իր «Ֆեյսբուք»-ի էջում գրել է նախարարը։

Ուսումնական հաստատություններում դասերի վերսկսումը արդեն երրորդ անգամ է հետաձգվում՝ Հայաստանում սուր շնչառական վարակների բռնկման պատճառով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG