Մատչելիության հղումներ

Զուրաբյանը հանդիպել է ԵԱՀԿ գրասենյակի ղեկավարի տեղակալի հետ


ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյան, արխիվ
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյան, արխիվ

Ազգային ժողովի Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը այսօր հանդիպել է ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Բարբարա Դեյվիսի հետ:

Ընդդիմադիր կուսակցության գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում քննարկվել են «անցած հանրաքվեն, ինչպես նաև ընտրական նոր օրենսգրքում այնպիսի մեխանիզմների ամրագրումը, որոնք թույլ կտան արդյունավետորեն վերահսկել ընտրական գործընթացի օրինականությունը»: Այդ համատեքստում քննարկվել են Ընտրական օրենսգրքի վերաբերյալ ՀԱԿ-ի վերջերս հրապարակված առաջարկները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG