Մատչելիության հղումներ

Հունվարի 22-23-ը Հայաստան կժամանի Ֆրանսիայի արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարարին առընթեր զարգացման և ֆրանկոֆոնիայի հարցերով պետքարտուղար Աննիկ Ժիրարդենը:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մամլո բաժնի հաղորդագրության համաձայն, օգտվելով առիթից՝ պետքարտուղարը կողջունի Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը ֆրանկոֆոն միջազգային համայնքում, ինչպես նաև անցած տարվա հոկտեմբերին Ֆրանկոֆոն նախարարների 31-րդ համաժողովի կազմակերպումը Երևանում:

Պետքարտուղարը կհանդիպի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հետ:

Վաղը Աննիկ Ժիրարդենը կայցելի Հայաստանում ֆրանսիական համալսարան, ուր մտքեր կփոխանակի համալսարանի ուսանողների հետ, ինչպես նաև կհանդիպի Հայաստանի ֆրանսախոս գործիչների հետ:

Շաբաթ օրը տիկին Ժիրարդենը ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին, որտեղ տեղի կունենա նրա ճեպազրույցը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG