Մատչելիության հղումներ

Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բրյուսել


Լուսանկարը՝ պաշտպանության նախարարության
Լուսանկարը՝ պաշտպանության նախարարության

Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունն այսօր մեկնել է Բրյուսել։

Պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ հայկական պատվիրակությունը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կմասնակցի Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելությանը ներգրավված պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի նիստին։

Նիստի օրակարգում ընդգրկված են Աֆղանստանում տիրող քաղաքական և օպերատիվ իրավիճակին, անվտանգության ամրապնդման ուղղությամբ 2016 թվականի կոալիցիայի նպատակներին, առաքելության հաջորդ փուլերի պլանավորման նկատառումներին ու սկզբունքներին վերաբերող հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG