Մատչելիության հղումներ

Բաքվում գնդապետի ձեռքում նռնակ է պայթել


Ադրբեջան, Բաքու
Ադրբեջան, Բաքու

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության՝ Բաքվում գտնվող գլխավոր շենքում գնդապետի ձեռքում նռնակ է պայթել: Այդ մասին հաղորդում է «Արմենպրես» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով ադրբեջանական Faktxeber.com կայքը։

Գործակալությունը նշում է, որ մի քանի օր առաջ ծառայության աշխատակիցների հետ վարժանքների ժամանակ նռնակը պայթել է ծառայության բաժնի պետ, 47-ամյա գնդապետ-լեյտենանտ Մուստաֆաևի ձեռքում: Ծանր վնասվածքներ ստացած սպան տեղափոխվել է Պետական անվտանգության ծառայության հոսպիտալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG