Մատչելիության հղումներ

Պակիստանի համալսարանում զինված հարձակման հետևանքով 25 մարդ է զոհվել


Պակիստանի համալսարանում ոսիկանությունը վնասազերծում է ահաբեկիչներին, 20-ը հունվարի, 2016թ.

Պակիստանի համալսարանում ոսիկանությունը վնասազերծում է ահաբեկիչներին, 20-ը հունվարի, 2016թ.

Երեկ Պակիստանի Չարսադա քաղաքի համալսարանում զինված հարձակման հետևանքով 25 մարդ է զոհվել, 50-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Հարձակման պահին համալսարանում մոտ 3 հազար ուսանող է եղել։

Ոստիկանությունը ահաբեկիչներին վնասազերծելու գործողության ժամանակ 4 զինյալի է սպանել:

Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել են Պակիստանի թալիբները:

Իսկ այսօր Պակիստանի Փեշավար քաղաքի ավտոկայանում ոստիկանությունն ահաբեկչություն է կանխել։

«Մենք բռնել ենք մի տղամարդու, ով պայթուցիկ էր տեղադրում Փեշավարի ավտոկայանում, մեծ ողբերգություն կանխվեց։ Եթե պայթուցիկը պայթեր, շատ մարդիկ կզոհվեին ու կվիրավորվեին», - France-Presse լրատվական գործակալությանը փոխանցել է տեղի ոստիկանության ծառայողը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG