Մատչելիության հղումներ

Մակեդոնիան կփակի Հունաստանի հետ սահմանը


Մակեդոնիա - Ոստիկանները Հունաստանի հետ սահմանին ստուգում են ժամանող փախստականների փաստաթղթերը, դեկտեմբեր, 2015թ․

Մակեդոնիա - Ոստիկանները Հունաստանի հետ սահմանին ստուգում են ժամանող փախստականների փաստաթղթերը, դեկտեմբեր, 2015թ․

Ներգաղթյալների հոսքից պաշտպանվելու համար Մակեդոնիան կփակի Հունաստանի հետ սահմանը, որտեղ կուտակվել է արդեն մոտ 600 մարդ։

BBC-ի փոխանցմամբ՝ իշխանությունները պատճառաբանել են, որ Մակեդոնիայում ներգաղթյալների հետ կապված վիճակը բացասաբար է ազդում երկրում կյանքի վրա։

Ավելի վաղ էլ Սերբիան և Խորվաթիան էին հայտարարել, որ այլևս ներգաղթյալների չեն ընդունի: Ավստրիան ևս հայտարարել էր Շենգենյան համաձայնագրի գործողության դադարեցման մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG