Մատչելիության հղումներ

Մեծ Բրիտանիայում Լիտվինենկոյի մահվան վերաբերյալ զեկույց կհրապարակվի


Ալեքսանդր Լիտվինենկոն Լոնդոնում, 2004թ․
Ալեքսանդր Լիտվինենկոն Լոնդոնում, 2004թ․

Բրիտանացի հետաքննիչներն այսօր զեկույց կհրապարակեն, որտեղ, ամենայն հավանականությամբ, ընդգրկված կլինի նրանց եզրահանգումն այն մասին, որ ռուս լրտես Ալեքսանդր Լիտվինենկոյի սպանության ետևում կանգնած է Ռուսաստանը:

Ավելի վաղ պաշտոնական Մոսկվան չէր ընդունել այս մեղադրանքները: Երեկ էլ Կրեմլի խոսնակը փոխանցել է, թե տվյալ հետաքննությունը «Վլադիմիր Պուտինին հետաքրքրող հարցերի շրջանակում չէ»:

ԿԳԲ-ի և Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության նախկին աշխատակից, այնուհետև՝ Պուտինի քննադատ Լիտվինենկոն ապրում էր Մեծ Բրիտանիայում, մահացել է 2006 թվականին: Բրիտանացի քննիչները եզրակացրել են, որ նա երկու ռուս տղամարդու հետ թեյ խմելիս է թունավորվել և երեք շաբաթ անց մահացել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG