Մատչելիության հղումներ

Շաբաթավերջին՝ տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով


Հայաստանի տարածքում հունվարի 21-22-ը, հունվարի 23-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, հունվարի 23-ի օրվա երկրորդ կեսին, հունվարի 24-25-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, հունվարի 25-ին ամենուրեք` ձյուն:

Տարածքայի կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ օդի ջերմաստիճանը հունվարի 24-25-ը` հատկապես ցերեկը, կնվազի 8-10 աստիճանով:

Երևանում հունվարի 21-22-ը, հունվարի 23-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, հունվարի 23-ի օրվա երկրորդ կեսին, հունվարի 24-25-ը սպասվում են տեղումներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG