Մատչելիության հղումներ

Երևանում ընթանում է ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը


ՊՆ վարչական համալիր
ՊՆ վարչական համալիր

Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրում հունվարի 19-ից մեկնարկել է հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ հոբելյանական նիստը, որը նախագահում են հանձնաժողովի հայկական մասի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ալիկ Միրզաբեկյանը և ռուսական մասի նախագահ, ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային գործակալության տնօրենի տեղակալ Կոնստանտին Բիրյուլինը:

ՊՆ տեղեկատվության վարչությունը փոխանցում է, որ միջկառավարական հանձնաժողովի աշխատանքային օրակարգում ընդգրկված են նախորդ նիստի ընթացքում ընդունված որոշումների կատարման ընթացքի, ռազմատեխնիկական համագործակցության նորմատիվ-իրավական բազայի կատարելագործման, ՀՀ տարածքում սպառազինության և ռազմական տեխնիկայի, ինչպես նաև ռազմական նշանակության արտադրանքի վերանորոգման ու տեխնիկական սպասարկման համար սերտիֆիկացված սպասարկման կենտրոնների ստեղծման ոլորտում համագործակցության իրականացման, ռազմական նշանակության արտադրանքի մատակարարման, ռազմական երկակի ու հատուկ նշանակության արտադրանքների ցուցահանդեսներին ՀՀ և ՌԴ կազմակերպությունների և ներկայացուցիչների մասնակցության վերաբերյալ հարցեր:

Նիստի շրջանակում հունվարի 19-ին տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումը ՌԴ Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային գործակալության տնօրենի տեղակալ, հանձնաժողովի ռուսական մասի նախագահ Կոնստանտին Բիրյուլինի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմատեխնիկական համագործակցությանն առնչվող հարցեր:

Հանձնաժողովի աշխատանքները կշարունակվեն մինչև հունվարի 22-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG