Մատչելիության հղումներ

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ գրիպով և սուր շնչառական վարակներով հիվանդները շարունակում են առողջացմամբ դուրս գրվել, իսկ վերակենդանացման բաժանմունքներում բուժվողների մեծ մասը տեղափոխվում է սոմատիկ բաժանմունքների հիվանդասենյակներ։

Ըստ հաղորդագրության, այսօր հանրապետության հիվանդանոցներից սուր շնչառական վարակներից ապաքինմամբ դուրս է գրվել 174 քաղաքացի։ Նրանցից 129-ը մինչև 18 տարեկան են։ 82-ի մոտ ախտորոշված է եղել թոքաբորբ, որից 36-ը` երեխաներ։

Նախարարությունը տեղեկացնում է, որ արհեստական շնչառության սարք շարունակում է միացված մնալ 6 հիվանդի:

«Նշենք, որ այսօր արձանագրված մահվան երկու դեպքերը պայմանավորված են եղել ուշ դիմելիությամբ և ուղեկցող հիվանդություններով», - ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG