Մատչելիության հղումներ

Զանգվածային հաքերային հարձակում Հայաստանի դեսպանատների կայքերի վրա


Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյան
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյան

Արտերկրում Հայաստանի դեսպանությունների կայքերը զանգվածային հարձակման են ենթարկվել ադրբեջանական ցանցահենների կողմից: Այդ մասին իր բլոգում հայտնում է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Ըստ նրա, այս պահին ոչ մի դեսպանատան կայք չի աշխատում: Միաժամանակ, ադրբեջանական պատկերները կայքերից հեռացված են:

Փորձագետն ընդգծում է, որ սա առաջին լուրջ հարձակումն է Հայաստանի Հանրապետության պետական ցանցի հատվածի վրա 2009 թվականի սեպտեմբերից ի վեր։

Սամվել Մարտիրոսյանը նշում է նաև, որ ադրբեջանցի հաքերների այսօրվա գործողությունները նվիրված են Բաքվի հունվարյան ջարդերի 26-րդ տարելիցին:

Այսօր ավելի ուշ հաղորդագրություն տարածեց Հայաստանի արտգործնախարարությունը՝ նշելով, որ Հայաստանի Հանրապետության դեսպանությունների պաշտոնական կայքէջերը կոտրելու վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

«Դեսպանությունների պաշտոնական կայքէջերի նկատմամբ իրականացվել է ծավալուն հաքերային հարձակում, որի զարգացումը կանխելու նպատակով, ելնելով անվտանգության նկատառումներից, ԱԳՆ մասնագետների կողմից ՀՀ դեսպանությունների պաշտոնական կայքերի գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է: Իրականացվում են համապատասխան աշխատանքներ՝ կայքէջերի բնականոն գործունեությունը հնարավորինս սեղմ ժամկետներում վերականգնելու համար», - ասված է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG